Դարեր շարունակ փորձագետներին շփոթության մեջ պահած 18-րդ դարի փոքրիկ նկարում պատկերված է եղել երիտասարդ հանճարեղ երաժիշտ Մոցարտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 17:34

Փորձագետները դարեր շարունակ փորձում էին կռահել 18-րդ դարի փոքրիկ նկարում պատկերված երիտասարդ, սպիտակահեր մարդու իսկությունը:

Զալցբուրգի Mozarteum թանգարանի փորձագետները պարզել են, որ նկարում պատկերված երիտասարդը ոչ այլ ոք է, քան կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:

Փորձագետներին շփոթեցնող միակ բանը այն է եղել, որ Մոցարտը իր նկարներում միշտ պատկերվում էր դիմափոշով պատված սպիտակ կեղծամով, իսկ այս նկարը միակն է նրա 14 նկարներից, որտեղ հանճարը ուղիղ նայում է իր նկարչին և առանց կեղծամի է:

Ըստ փորձագետներից մեկի՝ թանգարանում ստացված տվայլները հիմնված են տվյալ նկարի փորձաքննության և տվյալ դարաշրջանի պատմական տվյալների վրա:

Ավստրիացի երաժիշտը դասական ժանրի ամենահայտնի կոմպոզիտորներից է, որը մինչև իր մահը (1791թ) ոգեշնչված էր արևմտյան հանրաճանաչ երաժշտությամբ: Իր կյանքի ընթացքում գրել է 600 աշխատանքներ: Տենոր Մայքլ Կելլին իր Հիշողություններում նրան նկարագրում է որպես զարմանալիորեն փոքրամարմին, շատ նիհար և գունատ մարդ:

 

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply