Մեղադրվում է սեփական անձնագիրը վաճառելու մեջ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 12, 2013 16:30

Արարատի մարզի բնակիչ Գևորգ Ավդալյանը մեղադրվում է ՀՀ քաղաքացու իր անձնագիրը վաճառելու մեջ։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկատվության համաձայն, Գ.Ավդալյանը 2012 թ. փետրվարի կեսերին Կարինե Այվազյանի միջոցով երևանաբնակ Արմեն Բաղդասարյանին 20 000 դրամով վաճառել է իր տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիրը: Վաճառքի դիմաց ստացված 20 000 դրամից 5000 ՀՀ դրամը տվել է Կ. Այվազյանին, իսկ 15 000 դրամը պահել է իրեն:

Նախաքննական մարմինը Գ.Ավդալյանին, Ա. Բաղդասարյանին և Կ. Այվազյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածի հատկանիշներով` պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու համար: Իսկ Արարատի մարզի բնակիչ Հ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-326 հոդվածի հատկանիշներով այն բանի համար, որ նա նյութապես շահագրգռելու միջոցով Գևորգ Ավդալյանին դրդել է 2012 թ. փետրվարի կեսերին Կ. Այվազյանի միջոցով Ա.Բաղդասարյանին վաճառել անձնագիրը:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply