McDonald’s-ը գողերի դեմ կիրառելու է հատուկ ԴՆԹ կանխարգելիչ սպրեյ, որը հագուստի վրա պահպանվում է մինչև վեց ամիս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 16:41

McDonald’s-ը Ավստրալիայի իր 700-ից ավելի սննդի կետերում տեղադրելու է հատուկ սարք, որը գողերին պատում է ամիսներ շարունակ պահպանվող հատուկ նյութով: Այն ԴՆԹ կոդի միջոցով ցույց է տալիս նրանց կատարած հանցագործությունը:

Սնունդ արտադրող հսկան այս քայլին գնաց Նոր տարվա և Սուրբ ծննդի կապակցությամբ Ավստրալիայի սննդի կետերում իրականացված գողությունների աճի պատճառով:

Այս նյութը արտադրում է բրիտանական  SelectaDNA պաշտպանողական սարքեր արտադրող ընկերությունը: Այն միանգամայն անտեսանելի է և թունավոր չէ:

Նյութը գողությունից ամիսներ անց տեսանելի է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո: Ոստիկանությունը կարող է տեսնել նրանում պարունակվող ինֆորմացիան և հատուկ ԴՆԹ կոդի միջոցով պարզել տվյալ հանցագործությունը, ինչպես նաև կատարման վայրը: Նյութը ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո ունենում է վառ կապույտ գույն, այն հագուստի և մաշկի վրայից չի մաքրվում անգամ լվանալուց հետո:

Ըստ SelectaDNA ընկերության՝ այն ամենաարդյունավետ եղանակն է առևտրի սրահներում գողությունները կանխելու համար:

Սարքը սովորաբար ամրացվում է դռան վերևի մասում և աշխատում է միայն հատուկ տագնապային ազդանշանից հետո:

 

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply