Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Պաշտոնական, Օրվա լուր | | January 12, 2013 15:48

Ս.թ. հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման և այլ ընթացակարգային  բնույթի, ինչպես նաև ընտրությունների ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարվելու դեպքում ռեժիմի ապահովմանը ՀՀ զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցներին անդրադարձել են ՀՀ սահմանամերձ շրջաններում դիրտարկում անցկացնելիս Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում դիտորդների ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիրներին: Քննարկվել են նախնական համաձայնեցմամբ դիտորդական խմբերին զորամասեր այցելելու և զինծառայողների հետ հանդիպելու հնարավորություն ընձեռնելու հարցերը:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply