Ադրբեջանում երիտասարդների հանրահավաքը կանխելու համար դիմում են արտակարգ միջոցառումների
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 12, 2013 15:27
Ադրբեջանի իշխանությունները վախեցած են սոցիալական կայքի միջոցով Բաքվի կենտրոնում այսօր նշանակված զինվորների մահվան դեմ բողոքի ցույցից և ձեռնարկում են ամեն հնարավոր բան`դրանից խուսափելու համար:
Առավոտվանից ոստիկանության ստորաբաժանումները և անվտանգության ծառայությունները կենտրոնացել են բաքվի յուրաքանչյուր շրջանում (դպրոցներում) և սպասում են հրամանի, հաղորդում է “Contact” թերթը:
Նախօրեին բազմաթիվ իշխանամետ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել ցույց չկազմակերպելու և իրավիճակը չապակայունացնելու կոչով: Իշխանամետ ԶԼՄ-ները հանկարծ ընդունում են զինվորների` առանց պատճառի մահվան դեպքերը և հայտարարում են այդ դեպքերը ուսումնասիրելու ու մեղավորներին պատժելու անհրաժեշտության մասին:
Բանակում սպանված Ջեյխուն Գուբադովի մայրը հեռուստատեսությամբ հանդես է գալիս`երիտասարդներին կոչ անելով չմասնակցել ցույցին, չնայած վերջերս ինքը հասարակությանից պահանջում էր չլռել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույսնիկ հայտարարում է, որ զինվորը սպանվել է կարգապահական խախտումների պատճառում, մինչդեռ մի քանի օր առաջ որպես մահվան պատճառ նշում էին սրտի անբարարությունը:
Նշենք, որ Ադրբեջանի երիտասարդ ակտիվիստները 100.000 հասցեով ուղարկել են բողոքի ցույցին մասնակցելու հրավեր: 16.000 մարդ միացել է այսօր Բաքվի Շատրվանների հրապարակում տեղի ունենալիք ցույցի կոչին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում հունվարի 8-ին տեղեկություն է տարածվել այն մասին, որ ադրբեջանական բանակի նորակոչիկ Ջեյխուն Գուբադովը, ով Ապշերոնի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել էր Դաշքեսանում գտնվող զորամաս, մահացել է: Դիահերձարանում արված լուսանկարներում հստակ երևում էր, որ Ջ. Գուբադովը դաժան ծեծի է ենթարկվել և սպանվել:






Facebook
Tweet This
Email This Post
