Հայ թենիսիստի պարզաբանումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 12, 2013 14:57

Արգենտինայի թենիսի հավաքականի կազմում հանդես եկող Դավիթ Նալբանդյանը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել խաղալ Ավստրալիայի բաց առաջնությունում:  «Գերմանիան շատ լավ թենիսիստներ ունի: Հրաժարվել եմ Ավստրալիայում հանդես գալ, որպեսզի Դևիսի գավաթի խաղարկությունում լինեմ լավ մարզավիճակում: Շատ եմ ցանկանում, որպեսզի մեր թիմը դառնա թենիսի Դևիսի գավաթի  խաղարկության հաղթող: Դրա համար, ինչպես միշտ կգործադրեմ բոլոր ջանքերը»,- ասել է հայ թենիսիստը:

Արգենտինայի և Գերմանիայի հավաքականները Դևիսի գավաթի խաղարկության շրջանակում կմրցեն  փետրվարի 1-3-ին:

Դիտվել է 636 անգամ:
Print Friendly

Leave a Reply