Արտոնություն` 31 երկրների քաղաքացիների համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 12, 2013 13:32

Հունվարի 10-ից Եվրոպական միության անդամ պետությունների` Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիա, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Եվրոպական միության շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ հետևյալ պետությունների` Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի Հայաստան այցելությունների ռեժիմ:

«Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին» ՀՀ կառավարության 2012թ.-ի հոկտեմբերի 4-ի որոշմամբ նաև սահմանվում է, որ նշված պետությունների քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով: Այն է` առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Հեղինակ:
«Փաստինֆո»
Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply