Թմրամիջոց՝ գրպաններից և ծաղկամաններից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2013 13:06
Հունվարի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու և գործածելու կասկածանքով Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արսեն Ա.-ին, որի  տաբատի գրպաններից հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, իսկ վերարկուի գրպանից` ծխախոտի գլանակ՝ նույն թմրամիջոցին նմանվող զանգվածով:
 Ոստիկանության ծառայողների պահանջով Արսեն Ա.-ն իր ավտոտնակից ներկայացրել է 2 ծաղկաման, որոնց մեջ առկա էին կանեփի նմանվող բույսեր:
 Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
 Հանգամանքները պարզվում են:
 Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply