Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Սելիմի լեռնանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2013 13:04

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է.
Հունվարի 12-ին` ժամը 10.30-ի դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է:  Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Սելիմի լեռնանցքը: Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է  Երեւան-Մեղրի մայրուղու Գորիս-Կապան ճանապարհահատվածը: Ծանր մեքենաների համար դժվարանցանելի են  Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի ճանապարհները:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։                                                                                                                                          

Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 662 անգամ:
Print Friendly

Leave a Reply