Ադրբեջանում երիտասարդ ընդդիմադիրներին ձերբակալում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 12:46

Ադրբեջանում Դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներ Օսման Ահմեդովը, Ազեր Սադըխովը և Թուրան Ալիևը հունվարի 11-ին ոստիկանության հրամանով ներկայացել են Բաքվի գլխավոր ոստիկանություն: Պատճառը  ակտիվիստների կողմից ոստիկանության դեմ օմբուդսմենին ուղղված բողոքն է: Մասնավորապես ակտիվիստները բողոքել են, որ անցած տարվա դեկտեմբերի 10-ի ցույցից հետո իրենց ձերբակալել են  և տարել Նասիմի ոստիկանություն, որտեղ անձրևի տակ 7-8 ժամ պահել են առանց ուտելիքի և ջրի: Այնուհետև երիտասարդները ենթարկվել են բռնության:

Սակայն Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան այս բողոքն ուղարկել է Բաքվի գլխավոր ոստիկանություն, հաղորդում է “Haqqin” թերթը:

Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ Բաքվի գլխավոր ոստիկանությունում կրկին ճնշում են գործադրել երիտասարդ ակտիվիստների վրա, սպառնացել են քրեական պատասխանատվության ենթարկել  ցույցին մասնակցելու համար:

2012թ. դեկտեմբերի 10-ին Հասարակական պալատը Բաքվում իրականացրել է հերթական բողոքի ակցիան: Ցույցը նշանակվել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Նպատակը Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների խախտումների դեմ հանդես գալն էր:

 

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply