Թուրքիայի կառավարությունում հնարավոր է կադրային փոփոխություն լինի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 12, 2013 12:42Թուրքիայի վարչապետ Էրդողանը աֆրիկյան ճանապարհորդությունից վերադառնալիս, անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե կառավարության կազմում կադրային փոփոխության շրջանակներում որոշ նախարարներ հնարավոր է հեռացվեն, պատասխանել է. “Հարգելիներս, ամեն պահի ամեն բան կարող է լինի”:
Կառավարության կադրային փոփոխության արդյունքում պաշտոնից կարող է զրկվեն հետևյալ նախարարները` կրթության նախարար Օմեր Դինչերը, մշակույթի և տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը և գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը: Կադրային փոփոխության շրջանակներում հնարավոր է որոշ նախարարներ էլ իրենց տեղերը փոխեն, հաղորդում է թուրքական “T24” թերթը:






Facebook
Tweet This
Email This Post
