Մահացու սպառնալիք. խոզագրիպը գլուխ է բարձրացրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 12, 2013 12:02
Ռուսաստանի Չինաստանի հետ սահմանին չափում են զբոսաշրջիկների ջերմությունը: Պրիմորյեի անցագրային կետերի մոտ հսկում են բուժաշխատողները. Չինաստանում կրկին H1N1-ի բռնկում է արձանագրվել: Պաշտոնական տվյալների համաձայն, ՉԺՀ-ի 4 գավառում վարակի կտրուկ աճ է գրանցվել, հիվանդների կեսը երեխաներ են, 2-ը մահացել են:
Նոր տարվա առաջին տասնօրյակում արդեն 15 հազար մարդ է ստուգվել սահմանին: Ռուս մասնագետները Չինաստանի գործընկերների հետ տեղեկություններ են փոխանակում: Պրիմորյեի բնակիչներին խորհուրդ են տալիս Չինաստան այցելությունը առաջիկա շաբաթներին հետաձգել, իսկ եթե այնուամենայնիվ այցելությունը կայացել է, ուրեմն հետևել առողջական վիճակին:






Facebook
Tweet This
Email This Post
