Միթե մայրը կարող է վնասել երեխային
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 12, 2013 11:48
Որ ալկոհոլային խմիչքները վնասում են մոր արգանդում զարգացող պտղին` դա բոլորը գիտեն: Սակայն կա երկիր, որտեղ կանայք հղիության առաջին իսկ օրից ալկոհոլ են կիրառում ու հղիության զարգացմանը զուգընթաց, ավելացնում քանակը` սոսկ մի նպատակ հետապնդելով:
Խոսքը հարավային Աֆրիկայի կանանց մասին է. բոլորովին վերջերս հաջողվեց բացահայտել, որ այս երկրում բնակվող կանայք հղիության առաջին իսկ օրից օգտագործում են ալկոհոլ, այն էլ` անորակ, որ պտղին հնարավորինս մեծ վնաս հասցնեն ու, ի վերջո, արատավոր երեխա լույս աշխարհ բերեն: Բանն այն է, որ պետությունը հաշմանդամ երեխաների խնամքի համար նպաստ է վճարում ու, փաստորեն, այդ երեխաները վերածվում են ֆինանսի աղբյուրի: Դրա համար էլ նրանց մայրիկները հղիության առաջին իսկ ամիսներից ալկոհոլ են օգտագործում սեփական երեխաներին հաշմանդամների վերածելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
