Չեխիայում նախագահական ընտրությունների առաջին օրն ավարտվեց մասնակցության ռեկորդային ցուցանիշով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 12, 2013 11:16
Ինչպես տեղական ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալներն են վկայում, Չեխիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը քվեարկել է գրանցված ընտրողների 40%-ը, իսկ երկրի հյուսիսում գտնվող Լիբերեցկի մարզում մասնակցությունը գերազանցել է 30%-ը: Չեխիայի խոշոր քաղաքներում ընտրազանգվածի 25%-ն է քվեարկել: Շաբաթ, ընտրատեղամասերն աշխատելու են տեղական ժամանակով 08:00-ից մինչև 14:00-ն: Եթե նախագահի թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի 50%-ի սահմանագիծն անցնել, ապա հունվարի 25-26-ին կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլը:
Ոստիկանության տվյալների համաձայն, ընտրությունների առաջին օրն անցել է հանգիստ. միակ դեպքը Կարվին քաղաքի ընտրատարածքից Չեխիայի հանրապետության դրոշի գողությունն է եղել:
Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան այսօր երեկոյան:






Facebook
Tweet This
Email This Post
