Վրաստանը պատերազմ է հայտարարել ռուսաց լեզվին ու ցանկանում է Գեորգիա անվանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 11:02

Վրաստանի արտգործնախարարը հրապարակավ հպարտացել է, որ ինքը կրթությամբ բանասեր-գերմանագետ է ու գիտի, որ գերմանացիներն  քաղաքներն ու  երկրները գերմանական ոճով են անվանում:

Մայա Փանջիկիձե, Վրաստանի ԱԳ նախարար.” Գրեմանիան կիրառում է   Եվրոպայի որոշ քաղաքների ու երկրների համար գերմաներեն անվանումներ:Չեմ կարծում, որ վիրավորված են զգում, երբ գերմանացիները Միլանը Մայլանդ են անվանում կամ էլ Գդանսկը` Դանցինգ”:

Վրաց նախարարը  շատ դժգոհ է ռուսական անվանումներից ու կոչ է անում փոխել լեզվական իրավիճակն իրենց հարմար կերպով: Նրա կարծիքով, “Վրաստանը” Ռուսաստանի ժառանգությունն է ու ոչ մի կերպ կապ չունի նորացված վրաց պետության հետ:

“Ինձ համար դա շատ սկզբունքային հարց է: Ենթադրում եմ, որ “Գեորգիան” շատ ավելի հարմար անվանում է մեզ համար:Հնարավոր է, դա կարելի է փոխել”:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply