Աշխարհի ամենաբարձր վերելակը (կամ կարող եք այդ նույն ճանապարհը անցնել ոտքով 2 ½ ժամում)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 0:57

Եթե վախենում եք բարձրությունից, ապա սա հաստատ ձեզ համար չէ:
Չինաստանի նահանգներից մեկում գտնվող լեռնաշղթաներից մեկում կառուցված Բեյլոնգ վերելակը, որը հայտնի է նաև «հարյուր վիշապի վերելակ» անվամբ, միանգամից կարող է բարձրացնել 50 այցելուի մինչև 330 մետր:
Վերելակի կառուցման վրա ծախսվել է 12 միլիոն ֆունտ ստեռլինգ: Կառուցման աշխատանքները սկսվել են 1999թ. և ավարտվել 2002 թ-ին:
Վերելակի կառուցումը հանդիպեց բնապահպանների քննադատությանը, քանի որ այն կառուցվում էր համաշխարհային ժառանգություն հանդիսացող տեսարժան վայրում:
Ըստ Industrytap.com-ի այն աշխարհի ամենաբարձր բացօթյա վերելակն է, ինչպես նաև ամենաարագն և ամենատարողունակը:
Նրանք, ովքեր վախենում են բարձրությունից, կարող են այդ նույն ճանապրհը 2,5 ժամում բարձրանալ ոտքով:
Վերելակը այդ բարձրությունը հաղթահարում է մեկ րոպեում, որի ընթացքում այցելուները կարող են հիանալ շրջակայքի ավազաքար սյուների տեսքով:շ

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply