Ֆրանսիայի հայտնի տարագիրները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 23:48

Ֆրանսիական թերթերի  առաջին սյունակներում հազվադեպ է քննարկվում հարկային քաղաքականությունը, սակայն, վերջերս Դեպարդյեի ու կառավարության միջև ծայր առած հակասությունը հայտնվել է ուշադրության կենտրոնում:

Այս առիթով հիշվում են անուններ, որոնք մի շարք պատճառներով հեռացել են Ֆրանսիայից: Նրանցից շատերը բնակություն են հաստատել Շվեյցարիայում, Բելգիայում, Լոնդոնում:

Ալեն Դելոնը 1978-ից  Ժնևում  հիմնեց շքեղության պարագաների առևտրով զբաղվող ընկերություն ու 1999-ին ստացավ շվեյցարական քաղաքացիություն:

Երգիչ Ջոնի Հոլիդեյը 2006-ին տեղափոխվեց շվեյցարական լեռնադահուկային առողջարան Գշտադ:

Ֆրանսիացի ավտոմրցարշավորդ Սեբաստյեն Լեբը գրանցում է ստացել կրկին Շվեյցարիայում  2003-ին: 3 տարի առաջ նա իր տեղափոխումը բացատրեց հետևյալ կերպ.”Ֆրանսիայում հարկերը շատ են, իսկ սպորտսմենի կյանքը` շատ կարճ”:

Ֆրանսիացի հայտնի թենիսիստ Ժո Վիլֆրիդ Ցոնգան ապրում է Շվեյցարիայում 2008-ից, չնայած իր տեղափոխումը չի բացատրում բարձր հարկերով:

Ամենահարուստ ֆրանսիացին` Բերնար Առնոն,  սեպտեմբերին դիմել է  Բելգիայի քաղաքացիություն ստանալու համար, սակայն  նա ևս իր որոշումը հարկերով չի  բացատրել ու վստահեցրել է, որ շարունակելու է Ֆրանսիային հարկեր վճարել:

Դեպարդյեի հետ Աստերիքսի մասին ֆիմում նկարահանված Քրիստիան Կլավյեն անցած տարի տեղափոխվել է Լոնդոն: Սակայն նրա գործակալը  տեղափոխումն անվանել է ժամանակավոր ու ասել, որ այն հարկերով չէ պայմանավորված:

Շառլ Ազնավուրն արդեն 40 տարի է, ինչ բնակություն է հաստատել Շվեյցարիաույմ. 70-ականներին, ֆրանսիական իշխանությունների հարկային քաղաքականությունից դժգոհ, նա հեռացավ Ֆրանսիայից:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply