Ցիկլոնի բարձրացրած հսկայական փոշե պատը հարվածել է Ավստրալիայի արևմտյան ափին (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | January 11, 2013 23:31
Փոշե հսկայական պատը հարվածել է Ավստրալիայի որոշակի շրջանների:
Փոշե փոթորկը լուսանկարել են բուքսիրային նավի աշխատակիցները և հյուսիս արևմտյան Ավստրալիայում գտնվող Օնսլո ծովափնյա քաղաքի մոտակայքով անցնող ինքնաթիռի ուղևորները:
Տեղական լրատավամիջոցների տվյալներով ուժեղ քամիները, Հնդկական օվկիանոսում բարձրացնելով կարմիր ավազահատիկներից և փոշուց կազմված զանգվածը, հարվածել են քաղաքին:
Բուքսիրանավի աշխատակիցներից մեկը հայտնում է, որ նախքան փոթորկի բարձրանալը ամեն ինչ խաղաղ էր, սակայն երբ փոշին բարձրացավ տեսանելիությունը ընկավ մինչև 100 մետր:
Սա վերջին շաբաթների ընթացքում Ավստրալիայում տեղի ունեցած ամենավերջին աղետն էր. նախքան սա բարձր ջերմաստիճանի պատճառով երկիրը ամբողջությամբ գտնվում է կրակների մեջ:
Ըստ ավստրիական օդերևութաբանական բյուրոյի՝ ցիկլոնային փոթորիկները արդեն ակտիվանում են երկրի հյուսիս արևմտյան շրջաններում և սպասվում է, որ այսօրվա ընթացքում կուժեղանան նաև արևմտյան շրջաններում: Սակայն օդերևութաբանական ծառայության ղեկավարը հայտնում է, որ փոշե փոթորիկը ոչ մի առնչություն չուներ երկրում սպասվող ցիկլոնի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
