Wikipedia-ն թողարկելու է զբոսաշրջային նախագիծ Wikivoyage

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 22:59

Wikimedia Foundation ոչ առևտրային կազմակերպությունը որն ուղղորդում է Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանը, պատրաստվում է հունվարի 15-ին  թողարկել զբոսաշրջային Wikivoyage ռեսուրսը: Այն նախատեսված է ճանապարհորդների համար, որտեղ նրանք կարող են գտնել  իրենց հետաքրքրող երկրի մասին ամբողջ տեղեկությունը. հյուրանոցների, տեսարժան վայրերի, ռետորանների, ինչպես նաև կարող են իրենց տպավորությունները կիսել մյուս օգտատերերի հետ:

Կայքի փորձնական տարբերակը թողարկվել է սեպտեմբերին, իսկ պաշտոնական թողարկումն տեղի կունենա այս ամսին, հաստատել է Wikipedia-յի հիմնադիր Ջիմմի Ուիլյամսը:

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply