Իսրայելացիների չորսից մեկը դեռ չի կողմնորոշվել,թե ում է ընտրելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 20:42

Ընտրություններից 11 օր առաջ Իսրայելի բնակչության 4-ից 1-ը չի կողմնորոշվել՝ ում աջակցել հունվարի 22-ի ընտրություններին:
Maariv թերթի հրատարակած հարցումենի արդյունքները ցույց են տվել, որ քաղաքացիների 67%-ը գիտի ում օգտին է քվեարկելու, մինչդեռ 25%-ը դեռևս չի կողմնորոշվել: Մնացածները կամ չեն պատասխանել կամ հայտնել են, որ չեն մասնակցելու ընտրություններին:
Հարցումները իրականացվել են Maagar Mohot-ի նախաձեռնությամբ՝ 506 մարդկանց շրջանում և ունեն 4.5% սխալի հավանականություն:
Այն հարցին, թե ինչու են մինչև հիմա չկողմնորոշված, հարցվողների 25%-ը պատասխանել է, թե հարմար թեկնածու չկա, 14%-ը կարծում է՝ իրենց ձայնը չի փոխի ոչինչ, 7%-ը ասել է, որ կուսակցությունների միջև չի տեսնում էական տարբերություն, 23%-ը պատասխանել է, որ հետաքրքրված չեն քաղաքականությամբ:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply