«Շանթ» հեռուստաընկերության դերասանը վթարի է ենթարկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 11, 2013 20:38

Այսօր` հունվարի 11-ին, ժամը 04.15-ին, Դավիթ Անհաղթի եւ Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Պատահարի հետեւանքով մեկ ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքից հետո վարորդներից մեկը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` հեռացել է:

Կատարվում է քննություն:

Մեր տեղեկություններով` վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն տեղափոխվածը 23-ամյա Անդրանիկ Անտոնյանն է: Նա աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում, նկարահանվում է «Քաղաքում» սերիալում, բժիշկ Ծյապիկի դերակատարն է:

NEWS.am

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply