Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան ջրամբարից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 11, 2013 20:25

Հունվարի 11-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, Տավուշի ջրամբարն է ընկել ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել բերդ քաղաքից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “ՎԱԶ 2106” մակնիշի 64ՍՏ 790 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և  ընկել ջրամբարը: Տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը և ուղևորը, ովքեր տեղափոխվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ: Հրշեջ-փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply