ԵՄ-ի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ բացվում է կիբեռ-հանցագործությունների կանխման նոր կենտրոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 20:14

Ուրբաթ ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել կիբեռ-հանցագործների վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն տրամադրել միմյանց: Նորաբաց բարձր տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է աջակցել ոստիկանությանը կանխել և բռնել կիբեռ-հանցագործներին:
«Այս համաձայնագիրը կամրապնդի համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը», – AFP լրատվական գործակալությանը ասել է Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուաինռաիթը Հաագայում Եվրոպական կիբեռ-հանցագործությունների կենտրոնի (EC3) բացման արարողությանը :
EC3-ի խնդիրն է օգնել եվրոպական ոստիկանությանը իրականացնել հետազոտություններ, և համակարգել տվյալները, սակայն կենտրոնը չի կարող ինքնուրույն հետաքննություն սկսել:
Կենտրոնի 20013թ-ի բյուջեն կազմում է 4,6 մլն եվրո: EC3-ը կզբաղվի օնլայն խարդախությամբ զբաղվող մարդկանց հետապնդելով, ձեռք բերելով համացանցից օգտվողների անձնական տվյալներ՝ ներառյալ բանկային հաշվեհամարների գաղտնաբաոեր, և բացահայտելով մանկապիղծ պոռնոգրաֆիայի մեջ ներգրավվածներին:
EC3-ի վերլուծաբանը, ում խնդրանքով չի հրապարակվում իր անունը, ասել է. «Այսօրվա աշխարհում միանգամայն հնարավոր է, լինելով Արգենտինայում օգտագործել Մայամիի սերվերը Եվրոպայից տվյալներ գողանալու համար, որը կօգտագործվի մեկ այլ մայրցամաքում: Այսպիսով տեղեկատվության փոխանակումը խիստ կարևոր է»:
ԵՄ ներքին գործերի հանձնակատարը նշել է, որ կիբեռ-հանցագործները իրենցից «առաջ են»:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply