Դպրոցական նոր սկանդալ ԱՄՆ-ում` կապված Հայոց ցեղասպանության հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 19:52

Ըստ «Salem News» կայքի`ԱՄՆ-ի Մասաչուսեցս նահագի Համիլթոն քաղաքի «Pingree School» դպրոցը, որը հայաստանյան մի դպրոցի հետ փոխանակման ծրագիր է իրականացնում, իր աշակերտներին այնպիսի դասագրքերով է դասավանդում, որոնք Հայոց ցեղասպանության մասին նյութեր են պարունակում: Կայքը գրում է, որ այդ հայկական գրքերը պատկանում են դպրոցի մարքեթինգային հարցերով տնօրենի կնոջը`Ջոն Սորսորյանին, ում հոր ընտանիքը մազապուրծ է եղել ցեղասպանությունից և Էլյազիգի նահանգից եկել ԱՄՆ-ը:
Վերջինիս տրամադրած գրքերի շարքում են 1913-1916 թվականներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաունի գիրքը, որտեղ պատմվում է թուրքերի վայրագությունների մասին, ինչպես նաև ամերիկահայ գրողներ Պետեր Բալակյանի և Քարոլ Էդգարյանի հեղինակած անգլալեզու գրքերը:
Նշվում է նաև, որ դպրոցում ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է կազմակերպվել Հայաստանին պատկանող լուսանկարներով:
Բնական է, որ այս պրոպագանդան առաջացրել է թուրքական կողմի զայրույթը, ուստի կայքը այս հոդվածը վերնագրել էր հետևյալ կերպ`«Աշակերտների ուղեղները հայկական ստերով են լվանում»:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply