Փրկարարները մեքենաները դուրս են բերել երթևեկելի մաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 11, 2013 18:30

Հունվարի 10-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ-Տրետուք ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ար¬գե¬լա¬փակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ավտոբուսը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***
Հունվարի 10-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագած-Շենավան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ամենագնաց ավտոմե¬քե¬նան:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***
Հունվարի 10-ին, ժամը 13.54-ին ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ-Ամասիա ավտո¬ճանապարհին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ար¬գե¬լափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ամենագնաց ավտոմե¬քե¬նան:
Ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները մնացած ճանապարհահատ¬վածը (1 կմ) շարունակել են ոտքով:
Ավոտմեքենայի 5 ուղևորներին ամենագնաց ավտոմե¬քե¬նայով տեղափոխել են Բանդիվան գյուղ:

***
Հունվարի 10-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանա¬պարհին ավտոմեքենաներ են հայտնվել ձնակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ձնաբքի պատճառով առաջացել է խցանում (մոտ 200 ավտոմեքենա):
Հրշեջ-փրկարարների և «Ապարանի ճանշինա» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոմեքենաները դուրս են բերվել ճանա¬պար¬հի երթևեկելի մաս և շարունակել ընթացքը:

***
Հունվարի 10-ին, ժամը 20.51-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արա-Լուսակերտ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը:

***
Հունվարի 10-ին, ժամը 21.19-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Մեծ Պառնի-Հարթագյուղ ճանապարհահատվածում, արգելափակվել են ավտոմեքե¬նա¬ներ:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների և «Սպիտակի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների օգնությամբ 12 ավտոմեքենա դուրս են բերվել ճանա¬պար¬հի երթևեկելի մաս և շարունակել ընթացքը:

Բախվել են մեքենաներ
Հունվարի 11-ին ժամը 04.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ-ՈՒլնեցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 34 OP 210 պ/հ և «ՎԱԶ 2107» մակնիշի 24 ՕՕ 118 պ/հ ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով թեթև մարմնական վնասվածքներով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1989 թ. ծնված Ա. Անտոնյանը տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն և ստանալով բուժօգնություն դուրս է գրվել:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply