Դրակուլայի ամրոցի մոտակայքում ոսկորներ են հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 17:21

Անգլիայում Հյուսիսայի Յորքշի դքսությունում գտնվող Ուիտբի քաղաքում բլրի եզրին կառուցված սբ. Մարիամի եկեղեցու այգու տարածքը սողանքի է ենթարկվել, որի հետևանքով ի հայտ են եկել այնտեղ թաղված ոսկորներ: Ինչպես գրում է թուրքական «Stargazete»-ն`ոսկորները ընկել են ներքևում գտնվող տների վրա:
Ուիտբի քաղաքը նշանավոր է դարձել կոմս Դրակուլայի հետ ունեցած կապ շնորհիվ, քանի որ ըստ Բրեմ Ստոքերի հայտնի գոթական վեպի`Դրակուլան հենց այստեղ էր հանդիպում Լյուսի Վեստենրայի հետ: Վեպում սարսափելի տեսարաններ են նկարագրվում նաև քաղաքի եկեղեցու և այգու գերեզմանոցի մասին:
Ահա հայտնաբերված ոսկորներն էլ կապվում են արյունախում Դրակուլայի անվան հետ`էլ ավելի գրավելով միստիկայի սիրահար զբոսաշրջիկներին:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply