Այս շաբաթ բորսայում իրականացվել է 13,85 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 11, 2013 17:12

Հունվարի 8-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 139,035,089 ԱՄՆ դոլար 404.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջինփոխարժեքով, եւ վաճառվել 144,242,668 ԱՄՆ դոլար 405.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.43դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 6,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.66դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջինփոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,150,377 EUR 531.40 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,162,229 EUR 534.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 888,117,947 ՌԴ ռուբլի 13.16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով,եւ վաճառվել 69,455,578 ՌԴ ռուբլի 13.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

2012 թ. դեկտեմբերի 24-ից 2013 թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալըկազմել է 49 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 137.6 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply