Ազատուհին հյուրընկալվելով` ոսկյա շղթա է գողացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 11, 2013 16:37

Հունվարի 10-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի, 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հունվարի 9-ի, ժամը 22.00-ից մինչև հունվարի 10-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթ Ազատուհին հյուրընկալվելով իր տանը և օգտվելով իր անուշադրությունից, գողացել է ոսկյա շղթան` պատճառելով 780.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատուհին 1987 թ. ծնված Ազատուհի Պ.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply