«Լույս» հիմնադրամը կրթաթոշակային ծրագրի մասին լռում է, իսկ դիմելու վերջնաժամկետը վաղն է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2009 18:57

educationeՔչերը գիտեն, որ արտասահմանյան առաջատար բուհերում սովորող հայ ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու համար «Լույս» հիմնադրամը դիմումներ է ընդունում մայիսի 18-ից և վերջնաժամկետն է հունիսի 19-ը:

Հիմնադրամի գործունեության և դիմումների ընդունման վերջնաժամկետի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: Կրթաթոշակ ստանալու հնարավորության մասին տեղեկատվությունը 1000-ից ավել ուսանողների և արտասահմանյան առաջատար բուհերի հայկական ուսանողական միություններին կամավոր կերպով ուղարկել են ARMACAD (Ակադեմիական համագործակցության և աջակցության հայկական ասոցիացիա) ֆորումի մասնակիցները:

«Ես ուզում էի դիմել հիմնադրամին` պարզելու, թե որ բուհերի ուսանողների կրթությունն են ֆինանսավորելու և ինչպես կարելի է դիմել, բայց մինչև իմացա կայքի մասին, արդեն ուշ էր, այս տարի էլ չեմ հասցնի դիմել»,-ասում է ԵՊՀ շրջանավարտ Մարիա Կարաթորոսյանը:

Հիմնադրամը, որը կառավարության ընդունած հայեցակարգով պետք է կրթաթոշակ տրամադրեր աշխարհի բարձր վարկանիշ ունեցող ԲՈՒՀ-եր և գիտակրթական կենտրոններ ընդունված հայաստանցի և սփյուռքահայ երիտասարդներին, ստեղծվել էր դեռ 2008-ի ապրիլին: Սակայն գործել սկսեց մոտ մեկ տարի ուշացումով` 2009-ի մայիսից: Սկզբնապես կրթաթոշակներ հատկացնելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն էր մայիսի 31-ը:

http://armacad.org/forum կայքում նշված է, որ «Լույս»-ի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանին բազմիցս դիմելուց հետո է ժամկետը երկարաձգվել. www.luys.am կայքում այս մասին տեղեկատվություն հայտնվել է միայն հունիսի 9-ի երեկոյան:

Ժամկետը տասն օրով երկարաձգելով` խնդիրը չի լուծվում, միևնույն է, շատ ուսանողներ կզրկվեն կրթաթոշակ ստանալու հնարավորությունից, քանի որ մի շարք բուհերում ընդունելությունը հուլիս-օգոստոս ամիսներին է»,-ասում է հիմնադրամի գաղափարի հեղինակ, ՀՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկայի դոկտոր Արթուր Իշխանյանը:

Իշխանյանը և ֆորումի մասնակիցները համամիտ չեն պահանջին, ըստ որի` հիմնադրամին դիմելու համար ուսանողի 18-ամյակը պետք է լրացած լիներ ապրիլի 1-ի դրությամբ:

Իշխանյանն ասում է, որ Հայաստանում դպրոցն ավարտում են 16-17 տարեկան հասակում և հիմնադրամից կրթաթոշակ ստանալու համար ստիպված են ուսումնառությունը արտասահմանում 1-2 տարով հետաձգել, բացի այդ «ապրիլին չափահաս դարձած երիտասարդը մինչև դիմումների ընդունումն արդեն բանակում ծառայելիս կլինի և չի կարողանա դիմել հիմնադրամին, ոչ էլ արտասահմանյան բուհ ընդունվել: Այս առումով հիմնադրամը բացթողում է կատարել»:

Ֆորումի մասնակիցների այս հարցադրմանը Կարաասլանյանը պատասխանել է, թե անչափահասներին արտասահման ուղարկելը կարող է նրանց մոտ դեպրեսիաներ առաջացնել և նույնիսկ ինքնասպանության պատճառ դառնալ:

Այս մասին տես նաև http://ankakh.com/?p=823

Դիտվել է 2008 անգամ:
Print Friendly

Leave a Reply