Քննարկվեցին միջկառավարական հանձնաժողովների 2013թ. աշխատանքների հետ կապված հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | January 11, 2013 16:33

ՀՀ փոխվարչապետ, հայ-իրաքյան, հայ-քուվեյթյան, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանն ամփոփվեցին նշված հանձնաժողովների 2012թ. աշխատանքները եւ քննարկվեցին ընթացիկ տարվա անելիքները:

Արձանագրվեց, որ 2012թ. Բաղդադում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որի արդյունքում ձեռք բերվեցին մի շարք ոլորտներում գործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները տեղեկություններ ներկայացրին հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի` Երեւանում:

Այս տարի Քուվեյթում նախատեսվում է նաեւ Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Առաջինը տեղի էր ունեցել 2011թ-ին Երեւանում: Աշխատանքներ կիրականացվեն նաեւ Հայաստան- ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովների առաջին լիագումար նիստի անցկացման ուղղությամբ:

Ա. Գեւորգյանը հանձնարարեց հանձնաժողովներում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներին առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովների նիստերի օրակարգերի վերաբերյալ: Առանձնահատուկ կարեւորվեց գործընկեր երկրներում անցկացվող միջազգային առեւտրատնտեսական եւ արդյունաբերական ցուցահանդեսներին հայաստանյան գործարար շրջանակների մասնակցությունը, ինչը նպաստելու է փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-ԱՄԷ երկրորդ գործարար համաժողովը 2013թ-ին կազմակերպելու հնարավորությանը: Փոխվարչապետը ՀՀ արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներին առաջարկեց միջոցառման կազմակերպման ուղղությամբ աշխատել էմիրաթական կողմի հետ` հաշվի առնելով նաեւ 2010թ. Երեւանում անցկացված առաջին համաժողովի փորձը:

Հասրակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply