Գերմանացի դերասան Կլաուս Կինսկին մանկապիղծ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 16:06

Նշանավոր գերմանացի դերասան Կլաուս Կինսկու ավագ դուստրը`Պոլա Կինսկին հանգուցյալ հորը մեղադրել է մանկապղծության մեջ: Նա պատմել է, որ 14 տարի շարունակ հայրը իրեն բռնության է ենթարկել և առաջին այդպիսի դեպքը պատահել է այն ժամանակ, երբ Պոլան ընդամենը 5 տարեկան է եղել: Մինչև 19 տարեկանը աղջիկը եղել է հոր սեռական ոտնձգությունների զոհը:
Թուրքական «Hürriyet»-ը, վկայակոչելով երեկ կրպակներում հայտնված «Stern» շաբաթաթերթին Պոլա Կինսկու տված հարցազրույցը, գրում է, որ բացի սեփական դստեր նկատմամբ սեռական ոտնձգությունից, դերասանը բռնության է ենթարկել նաև նրա 15-ամյա ընկերուհուն: «Նա մանկապիղծ էր, երկար ժամանակ ես լռում էի: Հայրս արգելում էր ինձ խոսել այդ մասին: Նա ասում էր, որ իր արածը բնական բան է, և աշխարհի բոլոր հայրերն էլ իրենց դուստրերի հետ անում են դա»:
Կլաուս Կինսկին մահացել է 1991 թվականին 65 տարեկան հասակում, սակայն Պոլան միայն 20 տարի անց է որոշել բոլորին պատմել իր հոր հրեշավոր արարքների մասին:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply