Թուրքիայում ձյունից իմամ են պատրաստել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 16:02

    Թուրքիայում Ակքչաքոջայի շրջանում ապակեղենի խանութով զբաղվող Էմին Քոլչաքը իր արհեստավոր ընկերների հետ աշխատանքի վայրի դիմաց 10 սմ ձյան հաստ շերտից ձնեմարդ է պատրաստել, որը իմամի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) տեսք ունի: Էմինը իմամի դեմքին ածուխով մորուք է սարքել, իսկ գլխարկի փոխարեն դույլ է օգտագործել:

Թուրքական «Stargazete»-ն գրում է, որ ձյունից պատրաստված իմամը գրավել է անցորդների ուշադրությունը: Այս ստեղծագործության հեղինակ Էմին Քոլչաքը նշել է, որ ընկերնեով որոշել են արդյունավետ օգտագործել իրենց ազատ ժամանակը: «Անցած տարի էլ, երբ ձյուն էր եկել, նույն բանը արեցինք: Լիցեյ եմ ավարտել և ցանկանում էի նկարիչ կամ քանդակագործ դառնալ, սակայն հորս մասնագիտությամբ եմ զբաղվում»,-պատմել է Էմինը:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply