Հայաստանի երիտասարդ մենասահորդի համեստ արդյունքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 26, 2010 15:29

Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվող  գեղասահքի աշխարհի առաջնություն մենասահորդների մրցաշարում  18-ամյա Սարգիս Հայրապետյանը (նկարում)48 մասնակիցների մեջ զբաղեցրել է 42-րդ տեղը: 41-րդ տեղ է գրավել Հունգարիան ներկայացնող Տիգրան Վարդանյանը: Նա ճանաչված գեղասահորդ, այժմ մարզիչ Գուրգեն Վարդանյանի որդին է: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել  Խաչատրյանը հայտնեց, որ աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր Հովհաննես Մկրտչյանը, ով բնակվում էր Օդեսայում, և վերադարձել է Հայասատանի հավաքական, սակայն տեխնիկական պատճառներով դա չի հաջողվել անել:

Իսկ  աշխարհի առաջնությունում մենասահորդների պայքարում չեմպիոն է դարձել   ճապոնացի  Դայսուկե Տակահաշին:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply