iPotty. iPad-ի միզամանային ուսուցումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 15:58

 Digital-ը՝ iPad-ի և Kindle աքսեսուարների ստեղծողները, Լաս Վեգասի Consumer Electronics Show-ում ցուցադրեցին iPotty-ն՝ նոր, բարձր տեխնոլոգիական միզաման: iPotty-ին ունի iPad-ի համար նախպատեսված տակդիր, որը ստեղծողների կարծիքով լավագույն եղանակն է երեխային միզամանի վրա պահելու համար: CTA Digital-ի ներկայացուցիչ Լոիս Էյլերը պնդում է, որ այս նորույթը երեխաներին կզբաղեցնի, ինչպես նաև կխրախուսի նրանց լավ պահվածքի համար: Ծնողներին մնում է միայն միացնել համակարգը և պարզապես սպասել: Ավելացնենք, որ այն ունի նաև կեղտոտ ձեռքերից և մեզից պաշտպանող հատուկ սենսորային էկրան: iPotty-ին առանց iPad-ի արժե 39.99 դոլար:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply