Փարիզում տեղի ունեցած սպանության դեմ բողոքել են հազարավոր մարդիկ (ֆոտոշարք)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 15:47

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քուրդ ակտիվիստներ Սաքինե Ջանսըզի, Ֆիդան Դողանի և Լեյլա Սոյլեմեզի սպանության դեմ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են կազմակերպել, հաղորդում է քրդական “Firat” գործակալությունը:
Սպանության մասին իմանալուն պես Փարիզում և մերձակայքում ապրող քրդերը անմիջապես գնացել են Քրդստանի ազգային կոնգրեսի (KNK) շենք:

Փարիզի ազգային նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, սպանության օրը “Սև օր” հայտարարելով` կոչ է արել քրդերին իրենց երեխաներին չուղարկել դպրոց, փակել դռները և գալ Փարիզ:

KNK բյուրո է եկել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Էմանուել Վալսը: Վերջինս, պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել և ասել է, որ ով էլ լինի այս սպանության հետևում կանգնած, իրենք անպայման պարզելու են:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում զինված հարձակման արդյունքում սպանվել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիրներից Սաքինե Ջանսըզը և Քրդստանի ազգային կոնգրեսի (KNK) ներկայացուցիչներ Ֆիդան Դողանը և Լեյլա Սոյլեմեզը:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply