Մեքսիկայում ուսուցիչները գրավել են խորհրդարանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 14:47

Մեքսիկայի Հերերո նահանգում ուսուցիչները  գրավել են տարածաշրջանային խորհրդարանի շենքը` 40 պատգամավորներով: Դեպքը տեղի է ունեցել Չիլպանսինգո քաղաքում, որտեղ ի նշան  կրթական համակարգում պլանավորված  ռեֆորմի դեմ բողոքի, խորհրդարանի դահլիճ են ներխուժել 200 ուսուցիչներ:

Նրանք փակել են բոլոր ելքերը: Նրանց ձեռքում ռեֆորմը կանգնեցնելու պահանջով  պաստառներ են եղել, ինչը նրանց կարծիքով, հարված է հենց այդ ոլորտի աշխատողներին ու նահանգի կրթական ողջ համակարգին:

Հաջորդ շաբաթ բողոքի ակցիայի առաջնորդները  կորոշեն` արժե անժամկետ գործադուլ հայտարարել իշխանության պլանների դեմ, թե ոչ:

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply