Հայ կիսապաշտպանի հաջող նորամուտը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 11, 2013 14:41

Լեգենդար ֆուտբոլիստ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խորեն Հովհաննիսյանի որդին`Ժորա Հովհաննիսյանը, իրեն լավագույնս է դրսևորում նոր թիմի` Ուզբեկստանի չեմպիոն  Տաշքենդի «Պախտակորի» կազմում:

«Պախտակորը» ուզումնամարզական հավաք է  անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում: Այն ստուգողական խաղը 2:2 հաշվով է ավարտել Կատարի «Ալ Ջայիշ» ակումբի հետ: Ժորան դարձել է գոլի հեղինակ: Դա հայ կիսապաշտպանի խփած առաջին գնդակն է «Պախտակորում»:

«Պախտակորը» հունվարի 14-ին, 18-ին, 20-ին ստուգողական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար «Մետալիստի», «Կուբանի» «Անժիի» հետ:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply