Տանտերերը` հետապնդողի դերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հունվարի 11, 2013 13:36

Երևանում, Հայաստանի շախմատային ակադեմիայի մարզասրահում շարունակվում   է  Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված  շախմատի պատանեկան միջազգային մրցաշարը: Կայացած չորս տուրից հետո  վաստակած 3 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ուկրաինացի Մարտին Կրավցիվը: 2,5-ական միավոր ունեն Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը, ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը, վրացի Դավիթ Բենիձեն:

Դիտվել է 651 անգամ:

Leave a Reply