Կարևոր իրադարձություն Հայաստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 11, 2013 13:29

Հունվարի 18-21-ը Ծաղկաձորը կհյուրընկալի Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհդրի նիստի մասնակիցներին:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը կզեկուցի կատարած աշխատանքի մասին: Զեկույցներով հանդես կգան նաև կազմակերպության գանձապետը, Աթենքի, Մոսկվայի, Էլիստայի գրասենյակների ներկայացուցիչները, կներկայացվեն 2013-ի և առաջիկա մի քանի տարիների գլխավոր անելիքների ծրագրերը:

Կքննարկվեն նաև ռուսական «ՆՏՎ պլյուս» հեռուստաընկերությանը ՖԻԴԵ-ի պաշտոնական հեռուստաալիքի կարգավիճակ տալու հարցը, ՖԻԴԵ-ի հովանավորությամբ առանձին շախմատային հեռուստաալիք ստեղծելու նախագիծը:

Նիստի մասնակիցները ընդհանուր հաշվով  կքննարկեն 48 հարց: Կհաստատվի 2013-14-ի պաշտոնական մրցաշարերի ցանկը:

Ըստ նախնական ծրագրերի աշխարհի չեմպիոնի կոչման  հավակնորդների մրցաշարը կկայանա մարտի 14-ից մինչև ապրիլի 1-ը Լոնդոնում, իսկ  եզրափակիչ մրցամարտը` նոյեմբերի 6-26-ը (մրցավայրը դեռ հայտնի չէ):

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply