ՌԴ իրավապահների կողմից և կողոպուտի մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 11, 2013 12:57

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 10-ին, ժամը 23.45-ին, Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցի թիվ 3 տան մոտից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Ռաֆիկ Ս.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Հունվարի 10-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Գ.-ն, որը 2007 թ. փետրվարի 27-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դիտվել է 661 անգամ:
Print Friendly

Leave a Reply