11 մարդատար եւ հրշեջ մեքենան դուրս են բերվել ձնաբքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 11, 2013 12:50

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը միջպետական նշանակության Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ճանապարհի կմ16-կմ18 հատվածում՝ Մեծ Պառնի եւ Հարթագյուղ գյուղերի միջեւ ընկած հատվածում, 11 մեքենա հայտնվել էր բքի մեջ: Նրանց օգնության մեկնած ԱԻՆ ստորաբաժանման մեքենան նույնպես խցանման մեջ էր:
Ճանապարհը սպասարկող Սպիտակի”Ճանապարհ” ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով գիշերը՝ ժամը 04.00-ին, 11 մարդատար եւ ԱԻՆ հրշեջ մեքենան դուրս է բերվել բքի հատվածից:  Տուժածներ չկան:

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply