Սպանությունը բացահայտվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 11, 2013 12:53

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա  Հունանյանը,  հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Երեմյանին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել էր Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հունվարի 10-ին, ժամը 12.45-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ Կուրղինյան փողոցի 15 շենքից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել նախկինում սպանության համար դատապարտված (կալանքից ազատվել է 1996 թ.-ին), 1960 թ. ծնված Սերգո Երեմյանը: Նա խոստովանական ցուցմունքներ է տվել, որ հունվարի 3-ին «Դալմայի այգիների» տարածքում գտնվող, իրեն պատկանող տնակում, վիճաբանության ժամանակ, տարբեր առարկաներով հարվածել է Արա Հունանյանին, որը ստացված վնասվածքներից մահացել է, այնուհետև մասնատել է դիակը և թաքցրել իր տնակի հետնամասում:
Սերգո Երեմյանը ձերբակալված է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply