Մրցույթ` ԳԹԿ տնօրենի թափուր պաշտոնի համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 11, 2013 12:50

ՀՀ կառավարության աշխատակազմը հայտարարում է մրցույթ  ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

• Տնօրենը`
Իրականացնում է կրթական հաստատությունների սովորողների և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման հետ կապված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով ստեղծված «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը:

• Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) hամապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ
իմածություն,
դ) պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ
մշակելու կարողություն.
ե) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ը) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
թ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
ժ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) գրավոր դիմում,
բ) մեկ լուսանկար ` 3 x 4 սմ չափսի,
գ) քաղվածք` աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
է) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ
(դրանց առկայության դեպքում),
թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե այն չի լուծարվել):

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Մրցույթը կանցկացվի փետրվարի 13-ին, 2013 թ. ժամը 10.00-ին , «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքում` ք.Երևան, Այգեստան փող. 9/4

Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կառավարության շենքում` ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10:00-ից մինչև 12:00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15:00-ից մինչև 17:00-ը (մուտքը անցագրային բյուրոյից):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 6 փետրվարի 2013 թ.:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել ՀՀ կառավարության աշխատակազմ (51-57-55)

 

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply