Ինքնաթիռի թևին փաթաթված թռիչքից պիթոնը սատկել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 12:29

3-մետրանոց օձն ակամայից Ավստրալիայից 2-ժամյա թռիչք է կատարել  դեպի Պապուա-Նոր Գվինեա` ինքնաթիռի թևի վրա: Պիթոնը մինչև վայրէջք կատարելը  չի ընկել, քանի որ փաթաթվել է թևի շուրջ: Դրանից էլ վնասվել է, ինչի մասին են վկայում արյան հետքերը: Սողունին հաջողվել է թևի վրա այնպես դիրքավորվել, որ քամին նրան չգցի: Qantas Airways ավիաընկերության ներկայացուցիչներն ասել են, որ վայրէջքից հետո են  հայտնաբերել  արդեն  սատկած պիթոնին:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply