Դիզայներներն առաջարկում են տղամարդկանց մեգինս հագցնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 12:16

Մեգինսը` կանացի լեգինսի(լասինիա) նմանակն է` տղամարդկանց համար: Այն ծանոթ է բալետից և տղամարդկանց նորաձության վերջին  ցուցադրություններից:  Այսօր Նյու Յորքի փողոցները հեղեղված են մեգինսներով, ու ամենայն հավանականությամբ, շուտով այն կգրավի նաև Լոնդոնը: Շատ աստղեր են արդեն հայտնվել մեգինսներով (Ջաստին Բիբեր ,Լեննի Կրովից. Ռասսել Բրենդ):

“Տարեցտարի տղամարդկանց տաբատները գնալով նեղանում են, այնպես որ` մեգինսները  նորաձևության բնական շարունակությունն են:  Ի սկզբանե, մեգինսներն այն տաք ոտաշորերն էին, որոնք ընդունված էր կրել տաբատի տակից: Սակայն Ճապոնիայում ու Կորեայում հայտնվեցին տղամարդիկ, որոնք  կարճ շալվարի տակից էին հագնում մեգինսները, իսկ երբեմն էլ` առանց շալվարի”,-ասում է մասնագետը:

Մինչ ոմանք բողոքում են, որ մեգինսներն անհարմար են ու դրամապանակը դնելու տեղ չկա, մյուսները վստահեցնում են, որ այս նորահայտությունը ավելի հարմարավետ է, քան սքին-ջինսերը, ու հնարավորություն է ընձեռում ցուցադրելու տղամարդկանց ոտքերի գեղեցկությունը:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply