Եվրոպան զարդարելու է նոր եվրոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 11:53

Հին հունական դիցաբանության կերպարներից մեկը կհայտնվի 5 եվրո նիշով թղթադրամի վրա: Բացի այդ նոր հոլոգրամներ ու ջրային նշաններ կհայտնվեն թղթադրամների վրա, սակայն կպահպանվեն կամարները, կամուրջները, քարտեզը և նախնական դիզայնի այլ տարրեր:

Առասպելական Եվրոպան մինչ այդ էլ որոշ դրամների վրա եղել էր: Հունական դիցաբանության մեջ Եվրոպան փյունիկացի ազնիվ կին է, որի գեղեցկությունը ոգեշնչել է Զևսին, ու  նա որոշել է գայթակղել կնոջը: Զևսը Եվրոպային հայտնվել է  սպիտակ ցլի կերպարանքով ու նրան Կրետե կղզի տարել: Հետո նա Զևսից 3 որդի ծնեց, որոնցից մեկը ` Մինոսը,  դարձավ Կրետեի կառավարիչ:

Թղթադրամի վրա ներկայացված Եվրոպայի պատկերը պատճենել են  Լուվրում գտնվող  սկահակից, որն ավելի քան 2000 տարեկան է: Այն հայտնաբերվել է  Իտալիայի հարավում

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply