Չինաստանում մարդակերին մահապատժի ենթարկեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 11:16

Չինաստանում մահապատժի ենթարկեցին սերիական մարդասպան Չժան Յունմինին, որը հայտնի է   որպես “հրեշ-կաննիբալ”:

Նա 4 տարի  հանցագործություններ է կատարել ու հետքերը թաքցնելու համար  մասնատել է զոհերի մարմինները: Դրանից հետո կերել և անգամ վաճառել է մնացորդներն իր գյուղական տան մոտ:

Համագյուղացիներն ասել են, որ բազմիցս են տեսել, թե ինչպես է նա իր զոհերի ոսկորները տոպրակներով դուրս բերում տնից: 2012-ի հուլիսին Կունմին քաղաքի դատարանը նրան մեղավոր ճանաչեց 11 մարդու սպանության մեջ:

Այս գործը մեծ արձագանք ստացավ, 12 ոստիկանի ազատեցին աշխատանքից բացահայտման գործում ծառայողական պարտականությունների  ոչ պատշաճ կատարման համար:

1979-ին Յունմինը կանխամտածված սպանության համար   դատապարտվեց մահվան`  մահապատժի կատարումը 2 տարով հետաձգեցին: 1997-ին նա ազատ արձակվեց ու գյուղում հողակտոր և անգամ նյութական օգնություն ստացավ:

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply