Ֆրանսիայում լեսբուհիներին արգելվել է արհեստական բեղմնավորումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 11:00

Ֆրանսիայում Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է օրինականացնել միասեռ ամուսինների  արհեստական բեղմնավորման պրոցեդուրան: Սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է, որ ընտանեկան օրենսդրության մեջ  այնպիսի փոփոխություն չի մտցնի, որը թույլ կտա համասեռ զույգերին արհեստական բեղմնավորման եղանակով երեխա ունենալ:

Ֆրանսիացի իրավապաշտպան ԼԳԲՏ-խմբերը իրենց հիասթափությունն են արտահայտել կուսակցության որոշման առթիվ:

Հարցման արդյունքում պարզվել է, որ ֆրանսիացիների 60%-ը կողմ է  միասեռ ամուսնություններին, իսկ 46%-ը պաշտպանում է լեսբուհիներին արհեստական եղանակով բեղմնավորելու հնարավորության ընձեռումը:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply