Գիտնականները բացահայտել են դեռևս հայտնաբերված Երկրին ամենանման մոլորակը՝ մեծացնելով այլ մոլորակներում կյանքի հայտնաբերման շանսերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 2:57

Գիտնակաները հայտնում են, որ Nasa-ի Kepler տիեզերական հեռադիտակի կողմից նշմարված մոլորակը արեգակնային համակարգից դուրս դեռևս միակ Երկրին ամենանման աշխարհն է:
Մոլորակի առկայությունը դեռևս դրականորեն հաստատման կարիք ունի: Նրա շառավիղը Երկրի շառավղից մեծ է ընդամենը 1.5 անգամ, իսկ ուղեծիրը գտնվում է մեր Արեգակին շատ նման աստղի «բնակության համար հարմար զոնայում»:
Սա նշանակում է, որ մոլորակի ձգողականությունը հավանաբար հավասար է մեր մոլորակի ձգողականության ուժին և հնարավոր է, որ նրա մակերևույթին առկա է հեղուկ ջուր, ինչն էլ այն դարձնում է երկրացիների ապաստանելու համար պիտանի առաջին թեկնածուն:
Ավելացնենք, որ Kepler-ից ստացված հաղորդագրությունների զկույցում նշված է, որ գալակտիկայում առկա են 17 միլիարդ Երկրի չափերն ունեցող մոլորակներ:
Kepler-ից ստացված տվյալներից կարելի է եզրակացնել, որ մոլորակը Արեգակին նման իր աստղի շուրջը պտտվում է 242 օրում. մոլորակը այդ աստղից գտնվում է երեք քառորդ անգամ ավել հեռավորության վրա, քան Երկիրը՝ Արեգակից:
Space Telescope Science ինստիտուտի աստղաֆիզիկոս Մարիո Լիվիոն SPACE.com-ին հայտնել է, որ դա մեծ բացահայտում է, և մոլորակը միանշանակ լավ թեկնածու է կյանքի համար:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply