Չնայած դեմքին ունեցած դաջվածքներին՝ Վլադիմիր Ֆրանցը նախագաhի թեկնածու է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 22:59

Չեխիայի նախագահական ընտրությունների առիթով այս երեկո կայանալիք թեկնածուների հեռուստատեսային բանավեճի ժամանակ ամենագունավոր մրցակիցը անպայման կլինի Վլադիմիր Ֆրանցը: Նրա ամբողջ գլուխը պատված է դաջվածքներով:
Չնայած իր ոչ ուղղափառ տեսքին Ֆրանցը ունի ընտրողների ձայների 11,4 տոկոսը և 9 թեկնածուների շարքում գրավում է երրորդ տեղը. պատվավոր դիրք, որը նրան կարող է դարձնել Չեխիայի թագավոր:
53 տարեկան Ֆրանցը ունի իրավաբանի կոչում, ինչպես նաև նկարիչ է, օպերաների հեղինակ և դրամատուրգ: Նրա մարմնի 90 տոկոսը պատված է դաջվածքներով, ունի նաև բազմաթիվ մարմնի պիրսինգներ, իսկ մազերը ներկել է կապույտ գույնով:
Ֆրանցը ներկայացված է որպես անկախ թեկնածու, որի քաղաքական հայացքները նրա տեսքի համեմատությամբ հեռու են ծայրահեղականությունից:
Ֆրանցը իր դաջվածքների հետ կապված նշել է, որ նախագահական ընտրությունները գեղեցկության մրցույթ չեն և ամեն բան կախված է հանդուրժողականությունից:
Ֆրանցին աջակցում են որոշ կազմակերպություններ, ինչպես նաև երիտասարդությունը: Առաջատար տնտեսագետ Պավել Կոհութը անվճար առաջարկել է նրան իր ծառայությունները:
Կոհութը նշել է, որ ինքը բազմաթիվ պատճառներ ունի թեկնածուին հարգելու համար՝ ավելցնելով, որ Ֆրանցի ոչ մի ձևով արատավորված չլինելը առանձնացնում է նրան մյուս թեկանծուներից:

Դիտվել է 1655 անգամ:
Print Friendly

Leave a Reply